ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ մտահոգ հասարակական կազմակերպությունների դաշինք է, որը ստեղծվել է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին «Հույսի կամուրջ», «Փարոս», «Սկարպ», «Հարմոնիա», «Աստղացոլք», «Շուշան», «Լիարժեք կյանք», «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդհանուր ժողովի ժամանակ: 6 տարի գործելով ոչ ֆորմալ և ապացուցելով իր կենսունակությունը՝ 2012 թվականի մայիսի 14-ին Դաշինքը ստացավ պետական գրանցում:

Դաշինքի բոլոր անդամները հանդիսանում են Հայասատանի Հանրապետությունում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններ: Դաշինքը գործում է օրինականության, կամավորության, անդամների իրավահավասարության, ինքնակառավարման, անդամության կամավորության, ղեկավարման կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

Ներկայումս «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությանն անդամակցում են 23 հասարակական կազմակերպություններ՝

Կարդալ ավելին

Ռազմավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների հիմնախնդրի մասին…

Կարդալ ավելին

Միության կառավարման մարմինը Միության անդամների համաժողովն է, իսկ կառավարման մարմինները՝ Միության խորհուրդը, Միության վերահսկիչ հանձնաժողովը և Միության նախագահը:

Կարդալ ավելին

Դաշինքի անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում գրանցված ցանկացած հասարակական կազմակերպություն, որն…

Կարդալ ավելին

  • Բուկլետ

Մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար

November 9th, 2016|0 Comments

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների շրջանում ցածր է իրազեկվածությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերի մասին: Այս բացը լրացնելու համար […]

  • Պետա-իրավական հարցերի հանձնաժողով և հաշմանդամություն ունեցող մարդկանց հարցերով զբաղվող կազմակերպությունները

Հանդիպում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում

March 24th, 2016|0 Comments

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը մարտի 24-ին հանդիպել են «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ կենտրոնական ընտրական […]

  • ՀՀ ԱՍՀՆ Նախարարը և փոխնախարարը

«Մատչելի միջավայրը միայն թեքահարթակը չէ». Առավոտ

March 16th, 2016|0 Comments

Վեց տարի առաջ մեր երկրում ուժի մեջ է մտել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Դրանով մեր պետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալապես ներառել հասարակություն, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ:
Այսօր […]

ԱՆԴԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Միությանն այս պահին անդամակցում են 22 հասարակական կազմակերպություններ Հայաստանի բոլոր մարզերից

Հետազոտություններ, վիճակագրություն, ուղեցույցներ և ձեռնարկներԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դաշինքի գործունեության նկարագրական և ֆինանսական հաշվետվություններըԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հաշմանդամության ոլորտը կարգավորող օրենսդրական բազաԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Միության կողմից իրականացված և իրականացվող ծրագրերըԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ